▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իր սեռական հարաբերությունը նկարահանել է և լուսանկարներն իրացրել

pastinfo.am-ը գրում է. Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելու մեջ մեղադրվող 54-ամյա տղամարդը դատապարվել է 300 000 ՀՀ դրամի չափով տուգանքի, իսկ այդ լուսանկարները տղամարդուց վերցրած և տարածած կինը՝ 200 000 ՀՀ դրամի:

Ըստ մեղադրանքի՝ տղամարդը 2014թ. մարտ ամսին սեռական հարաբերություն է ունեցել մի կնոջ հետ, որը տեսանկարահանել է լուսանկարչական ապարատով, ապա համակարգչում տեղադրելու միջոցով ցուցադրել է մեկ ուրիշ կնոջ ու նրան իրացրել 2 լուսանկար:

Մեղադրանք է առաջադրվել նաև այդ կնոջը, ով 28 տարեկան է: Վերջինս տղամարդուց վերցրել է պոռնոգրաֆիկ բնույթի այդ  լուսանկարները և գյուղում տարածելով նկարները՝ դրանք ցուցադրել է  հորեղբորը, ով էլ այդ մասին հայտնել է լուսանկարում պատկերված կնոջը:

Տղամարդուն և կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով, նրանց երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ամբաստանյալներն առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր են ճանաչել, զղջացել, սակայն դատաքննության ընթացքում հրաժարվել են ցուցմունք տալ:

Նախաքննության ընթացքում տղամարդը հայտնել է, որ գաղտնի,  իրեն պատկանող լուսանկարչական ապարատով  տեսանկարահանել է իր և այդ կնոջ սեռական ակտը, որից հետո լուսանկարները զետեղել է իր համակարգչում ու ցույց տվել գործով մյուս ամբաստանյալին՝ նրան իրացնելով 2 լուսանկար:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ գործով ամբաստանվող կինն է իր ընկերուհուն՝ գործով տուժողին,  ծանոթացրել տղամարդու հետ:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին