▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իր սուպերմարկետներում բարձր գներ է սահմանում, որ աղջկա հարսանիքին վճարի Բաքվում հաճախ ելույթ ունեցող ու իր հայ լինելը ժխտող Կիրկորովին»

 

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար և կից գրել «Հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանն իր սուպերմարկետների ցանցում ալյուրի, շաքարավազի, ձեթի, այլ ապրանքների բարձր գներ է սահմանում, սոցիալապես անապահովների, աղքատների, թոշակառուների հաշվին աղքատ երկրում մեծ փողեր կուտակում, որ այդ կուտակածից մեծ գումար վճարի Ադրբեջանի հայատյաց բռնապետ Իլհամ Ալիևին քծնող, Բաքվում պարբերաբար համերգներով հանդես եկող, իր հայ լինելը ժխտող Ֆիլիպ Կիրկորովին իր աղջկա հարսանիքին հրավիրելու, երգել տալու համար։

Այն Կիրկորովին, որի երևանյան համերգը նախկինում նշված պատճառներով չեղարկվել է։

Արժանապատիվ ու սկզբունքային լինեինք, Կիրկորովի հետ կբոյկոտեինք նաև Սամվել Ալեքսանյանին և նրա սուպերմարկետների ցանցի խանութները»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին