Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը.
«Եվ դու, անասնաբո'ւյժ Արզաքանցյան
Կառավարությունից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին, ներկա են եղել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը և «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը:
Քաղաքական դաշտի լուսանցքում գտնվողներին կոչում են՝ արտախորհրդարանական քաղաքական ուժեր։ Մասնագետությամբ անասնաբույժ, ռուսերեն և հայերեն գրագետ խոսել չիմացող, Հայաստանի քաղաքական դաշտ խոպան եկած, հրեա օլիգարխ Ռոտենբերգի նախկին կնոջ ամուսին Տիգրան Արզաքանցյանն էլ է մասնակցել հույժ կարեւոր նիստին։ Ճանաչենք մեր քաղաքական դաշտի այս դերակատարներին եւ հիշենք անուն առ անուն, որ հետո իրենց հիշեցնենք»։