▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իր տան բակում, ծառից կախված հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի 33-ամյա մասնակցի դին

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 11։00-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի բնակավայրերից մեկի սեփական տանը ծառից կախված դի կա։

Ոստիկաններն ու քննիչները նշված տան բակում հայտնաբերել են նույն տան բնակիչ 33-ամյա Կարո Կ․-ի դին։ 

Դեպքի փաստով՝ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից էր։ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին