▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրականում Ռոբերտ Քոչարյանը չի մեկնել Հայաստանից և չի էլ կարող մեկնել

 

Արդեն 2 օր է՝ համացանցում լուրեր են շրջանառվում, թե Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Հայաստանից: Նշվում է, թե նա Մոսկվայում է: Այս մասին գրում է Armtimes.com-ը:

 

Հայաստանից մեկնելու մասին լուրերը, ըստ էության, չի հերքել նաեւ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Սեպտեմբերի 1-ին նա «168 ժամ»-ի հետ զրույցում հայտարարել էր, թե Քոչարյանը մի քանի օրով մեկնում է Հայաստանից: 

«Հայկական ժամանակ»-ին հաջողվեց ճշտել, որ իրականում Քոչարյանը Հայաստանից չի մեկնել եւ չի էլ կարող մեկնել, քանի որ նրա անձնագրերը (խոսքը նաեւ դիվանագիտական անձնագրի մասին է) գտնվում են իրավապահ մարմինների մոտ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին