▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրականում Շերին շատ եմ սիրում. Գարիկ Մարտիրոսյանը մեկնաբանում է

Araratnews.am-ը գրել է, որ կայքին հաջողվել է  կապ հաստատել շոումեն Գարիկ Մարտիրոսյանի հետ եւ խոսել վերջին օրերի ամենաքննարկված թեմաներից մեկի` Շերի հասցեին վերջինիս կոպիտ արտահայտվելու մասին:

Գարիկ Մարտիրոսյանը մեկնաբանել է, որ այդ ամենն ասված էր սարկազմով, կատակ էր եւ, որ ինքն իրականում շատ է սիրում երգչուհի Շերին:

Հիշեցնենք, որ «Ուկրաինա» հեռուստաընկերության եթերում մեկնարկել է տարվա ամենաաստղային շոուն՝ «Ինչպես 2 կաթիլ» և ժյուրիի կազմում  ներառված են  մեր հայրենակիցներից` հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանն ու Ուկրաինայի Ազգային օպերայի մենակատար Սուսաննա Չախոյանը։ 

Հեռուստահաղորդման ընթացքում, երբ  Գարիկ Մարտիրոսյանը բացասական էր արտահայտվել  Շերի մասին, դրանից հետո համացանցում  տեղ էին գտել բազմաթիվ մեկնաբանություններ, որոնցում  քննադատվում էին երգչուհուն վիրավորելու և, ընդհանրապես, նրա հասցեին վիրավորանք հնչեցնելու փաստերը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին