Իրանական կողմը կրկին մատնանշել է Հարավային Կովկասում պատմական սահմանների փոփոխման անընդունելիությունը։ Այս մասին հոկտեմբերի 13-ին հայտարարել է Իրանի նախագահի աշխատակազմի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին. «Նախագահ Իբրահիմ Ռայիսին Իլհամ Ալիևին հստակ հասկացրել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանի պատմական և աշխարհաքաղաքական սահմանների և Իրանի ու Հայաստանի տարանցիկ կարգավիճակի ցանկացած փոփոխության»: Այս մասին փոխանցում է EADaily-ն: |
«Իրանը դեմ է պատմական սահմանների ցանկացած փոփոխության». Իբրահիմ Ռայիսի
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet