▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրանն առաջվա պես համարում է, որ «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը չի համապատասխանում Հայաստանի շահերին․ Խամենեի

Իրանն առաջվա պես համարում է, որ «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը չի համապատասխանում Հայաստանի շահերին։ Թեհրանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։ Այս մասին գրում է News.am-ը՝ վկայակոչելով ԻՍՆԱ գործակալությանը։

Հանդիպման վերաբերյալ Հայաստանի կառավարությունից հայտնել են, որ Սեյեդ Ալի Խամենեին շնորհակալություն է հայտնել վարչապետին Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրան այցելելու համար:

Դիտեք նաև՝

Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ Հայաստանը և Իրանը կշարունակեն ջերմ ու բարեկամական հարաբերությունների զարգացմանը միտված քայլերն՝ ի նպաստ երկու պետությունների և ժողովուրդների առաջընթացի:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին