▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իրանում նոր կորոնավիրուսը լայն թափ է հավաքում, իսկ առջևում Նովրուզն է». Բաբկեն Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչ հայկական ֆբ տիրույթը «խիստ զբաղված» է կարևորագույն խնդիրներով` հանրային տարբեր պահանջներ ձևավավորելով, հանրաքվեի մասին գիտելիքներն ի ցույց դնելով ու սրա-նրա վրա ցեխ շպրտելով, հարևան Իրանում Նոր կորոնավիրուսը լայն թափ է հավաքում: Ըստ պաշտոնական տեղեկատվության արձանագրվել են անգամ մահվան դեպքեր, իսկ մթնոլորտը` մեղմ ասած լարված է:
     Ամենևին չցանկանալով նեղացնել որևէ մեկին` ստիպված եմ փաստել, որ մեզ հայտնի են միայն իրանական կողմի տրամադրած պաշտոնական տեղեկությունները, իսկ իրականում քանի հոգի է վարակված` կարելի է միայն ենթադրել: Առվազն լարվածությունը թույլ է տալիս ենթադրել ավելին, սակայն, առաջնորդվել չենք կարող: Ինչու է վիճակը մտահոգիչ` հիվանդության գաղտնի շրջանը կարող է տևել մինչև 14 օր, հետևաբար սահմանային հսկողության ուժեղացմամբ գաղտնի շրջանում գտնվող վիրուսակիրին հայտնաբերելը հնարավոր չէ: Իսկ առջևում Նովրուզն է (մարտի 20) և մարդկանց մեծ թվով ներհոսք է սպասվում:
     Ավելին` հիմիկվանից ակտիվություն է սկսվում, քանի որ շատերը գալիս են համապատասան միջոցառումներ պլանավորելու և պայմանավորվելու համար:
     Դիվանագիտական կորպուսի առջև բարդ խնդիր է դրված. մի կողմից հանրային առողջապահական լուրջ հարց է, մյուս կողմիղ` հայ-իրանական տնտեսական և դիվանագիտական հարաբերություններ:
     Առջևում շաբաթ-կիրակի է` մտածել է պետք:
     Շարունակելի»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին