▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իրանք էս ազգի թասիբն ու ինքնասիրությունն են շղթայել, հայ մոր դեմ են գնացել»

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանի գրառումը. 

«Իրանք տիկին Գայանեին չեն կալանավորել, իրանք էս ազգի թասիբն ու ինքնասիրությունն են շղթայել: Իրանք տիկին Գայանեին քննադատողների ու վիրավորողների բարոյականությունն են ոչնչացրել: Իրանք մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվողների դիմակն են պատռել:
Իրանք հայ կնոջ ու հայ մոր դեմ են գնացել: Էն արժեքների, որոնք մեր երեսպաշտ հասարակության մոտ միշտ իբր թե բարձր տեղում են եղել: Պարզվեց՝ չէ: Պարզվեց, որ կան արարարծներ, ովքեր ֆեյքերի պոակում աշխատավարձ ստանալու դիմաց պատրաստ են հայհոյել հայ կնոջը, զոհվածի մորը: Բայց, որ առանձին կանգնացնես, հարցնես, կասեն, որ խոնարհվում են այդ մայրերի դիմաց: Պարզվեց՝ կան եկեղեցում մոմ վառելու նկարով արարածներ, ովքեր կին լինելով հանդերձ 0 հանդուրժողականություն դրսևորեցին հայ կնոջ նկատմամբ, ու հանուն մի փնթի ոջլոտի, վիրավորեցին ու հայհոյեցին: Բայց, որ առանձին-առանձին գնաս հետևներից, Գյուլնազ տատու հեքիաթները կպատմեն, որ թոռն ա գրել, նկարն են գողացել, պրոֆիլ բացել, ejn en kotrel և նմանատիպ զառանցանքներ:
Էս ա էս հասարակությունը. կեղծ արժեքների ու ֆեյք իրականության սիրահար:
Էսօր տիկին Գայանեին կալանավորման ժամկետը չերկարացրեցին, էսօր էս հասարակության բարոյական դիմագծի խորտակման ժամկետը երկարաձգեցին»:

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին