▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրաքցի երեխայի սիրտը կվիրահատեն Երևանում

Իրաքցի երեխայի՝ Արզնդայի սիրտը կվիրահատեն Երևանում, Նորք-Մարաշ սրտաբանական կենտրոնում:

Երեխային ու նրա ընտանիքին դիմավորել, բոլոր հարցերով զբաղվել է իշխող ուժի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը՝ նախապես Առողջապահության նախարարի հետ խորհրդակցելով:

Ռուստամ Բաքոյանը մանրամասները ներկայացրել է ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ։ 

Նշենք, որ ԱՆ Արսեն Թորոսյանը՝ համացանցում տարածելով այդ տեսանյութը, գրել է․

Ուրախ եմ, որ իրականացվում է պարոն Բաքոյանի առաջարկը` օգնելու Իրաքում ապրող եզդիական համայնքի ներկայացուցիչներին բուժօգնություն ստանալ Հայաստանում:

Երբ նրանից ստացա այս աղջնակի բժշկական փաստաթղթերը, հանձնարարեցի ԱՆ երեխաների առողջության բաժնի պետին ուսումնասիրելու նրա առողջական վիճակը և խորհրդակցելու մեր բժիշկների հետ: Վստահ եմ մեր մանկական սրտային վիրաբույժները կանեն ամեն հնարավորը երեխայի առողջական վիճակը բարելավելու համար և նա կվերադառնա տուն:

Շնորհակալություն բոլորին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին