▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրար են բախվել «ՎԱԶ-2104»-ն ու «Տոյոտա պրադո»-ն. կա մեկ զոհ, երկու վիրավոր

Փետրվարի 21-ին` ժամը 10:26-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են «ՎԱԶ-2104» և «Ջիպ» մակնիշի ավտոմեքենաները, կան տուժածներ.քաղաքացիներին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ5 միջպետական ավտոճանապարհի Էջմիածին-Արմավիր հատվածի մոտ 23-րդ կմ-ում բախվել են «ՎԱԶ-2104» մակնիշի 13 ԼՕ 311 պետհամարանիշի և «Տոյոտա պրադո» մակնիշի 85 PD 888 պետհամարանիշի (վարորդ Ա. Ղ.), ինչից «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենայի վարորդը զոհվել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Տոյոտա պրադո» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Թ. (ծնվ. 1956 թ.) և Ա. (ծնվ. 1984 թ.) Ղ.-երը տեղի ուժերով տեղափոխվել են Էջմիածին քաղաքի բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների տուժածների առողջական վիճակը բավարար է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին