▲ Դեպի վեր

Կիրակի, 30.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Իրավապահները մտել են Վարդենիսի համայնքապետարան․ կան բերման ենթարկվածներ

Այսօր անսպասելիորեն Վարդենիսի համայնքապետարան են ներխուժել իրավապահները և գետնին տապալելով՝ բերման են ենթարկել համայնքապետարանի մի շարք աշխատակիցների։

Euromedia24.com–ի աղբյուրները հայտնել են, որ օպերացիան իրականացվել է Հակակոռուպցիոն կոմիտեում առկա ինչ–որ գործի շրջանակներում և բերման ենթարկվածների թվում չկա համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ դեռ 2022 թվականի հունվարին «Ահարոն Խաչատրյան» դաշինքով համայնքապետ ընտրված Ահարոն Խաչատրյանի երդմնակալության արարողության օրը ոստիկանական ուժերը օղակի մեջ էին առել Վարդենիսի քաղաքապետարանի շենքը՝  կանխելու նրա երդմնակալությունը։

Սակայն, հետագայում Խաչատրյանը ծաղիկներով դիմավորեց վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին և «համբուրեց» երբեմնի հակառակորդ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «խաչը» ու այդ օրվանից դադարեցին նրա նկատմամաբ հետապնդումները։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին