▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրավունք չունեմ իմ որդու մասին ավելի հոգ տանել, քան մյուս զինվորների. Նիկոլ Փաշինյան

 

Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադարձավ իր որդու բանակ զորակոչվելուն:

Դիտարկմանը, թե ինչ մտահոգություններ ունի, որ որդին ցանկություն է հայտնել ծառայությունն անցկացնել հենց Արցախում, Փաշինյանը պատասխանեց.

«Ոչ ավել, քան մեր բանակի մյուս զինվորների կապակցությամբ ունեցած մտահոգությունը, ոչ ավել, ոչ պակաս: Այդ առումով կարծում եմ՝ ի պաշտոնե իրավունք չունեմ իմ որդու մասին ավելի հոգ տանել, քան մյուս զինվորների»:

 

 

 

 

 

 

 

 

 

Այն դիտարկմանը, որ նախկինում շատ բարձրասիճան պաշտոնյաների որդիներ չեն ծառայել բանակում, ՀՀ վարչապետն արձագանքեց.

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ես չէի ասի, որ նախկինում ոչ մի պաշտոնյայի որդի չի ծառայել, մենք հիմա այդ ինֆորմացիայի ստուգման փուլում ենք, կտեսնենք: Այս պահին չեմ ուզում պաշտոնապես որեւէ պնդում անել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին