▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրենց ուզածը ընդդիմություն չունենա՞լն է. Գևորգ Պետրոսյան

«Սա ընդամենը Հրայր Թովմասյանին անվստահություն հայտնելու տապալված նախագծի տրամաբանական շարունակությունն է, որը իշխանական խմբակցության կողմից ընդունվեց»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի նախագահին ու դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու վերաբերյալ նախագծի ընդունմանը։

Իվետա Տոնոյանի դիտարկմամբ՝ այդ նախագիծը հետապնդում է ՍԴ անցանկալի անդամներից ազատվել և հլու ու հնազանդ դատավորներ ունենալ։

«Մի երկրում, որտեղ ՍԴ-ն ձևավորվում և վերահսկվում է քաղաքական շարժառիթներով, այս երկիրը բարեկեցիկ ներկա ու հուսալի ապագա չի կարող ունենալ։ Մենք անձերի համար չենք պայքարում, մենք պայքարում ենք սահմանադրականության համար։ Իրենք մատնում են՝ ասում են քաղաքական է, մենք էլ ասում ենք՝ չենք ուզում տեսնել Սահմանադրական դատարանը ֆուտբոլի գնդակի կարգավիճակում»,- հավելեց խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

/filemanager/uploads/2019/12/week-2/Gevorg_Petrosyan.jpg

Ըստ Գևորգ Պետրոսյանի՝ ԲՀԿ-ն նպատակ չունի հանրության առաջ ցուցանիշ ապահովել։

««Բարգավաճ Հայաստանը» եղել է նախկին իշխանությունների ամենախիստ քննադատը, դա որևէ մեկը չի կարող վիճարկել։ Այսօր ինչ խոսում ենք, ասում են՝ մանիպուլյացիա եք անում, ուրիշ բան չունեն ասելու։ Այդ բառը դարձրել են «Հայր մեր»-ի նման բան։ Առավոտյան, ցերեկը և երեկոյան ասում են՝ «Հայր մեր», բա ի՞նչ անի ընդդիմությունը, չխոսի՞, բա էլ ինչո՞վ է ընդդիմություն։ Իրենց ուզածը ընդդիմություն չունենալն է՞»,- նկատեց Գևորգ Պետրոսյանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին