▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրենք ողորմելի են ու ղզիկ. իրավապաշտպանը՝ ազատամարտիկներին ծեծողների մասին.a1plus.am

a1plus.am-ը գրում է. Անպատժելիության մթնոլորտ. այսպես երկրում տիրող իրավիճակը բնորոշեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ Նա հիշեցնում է Սուրիկ Խաչատրյանի մարզպետ նշանակվելը, ինչով իշխանությունները ցույց տվեցին, որ իրենք անում են՝ ինչ ուզում են:

Հաջորդը Նախախորհրդարանի անդամների հետ տեղի ունեցած միջադեպն է. «Հիմա էլ սա՝ ազատամարտիկներին ծեծելը: Ես սա համարում եմ պետական ահաբեկչություն՝ քո իսկ ժողովրդի նկատմամբ, և թող Վլադիմիր Գասպարյանը ինձ ապացուցի, թե վեց-յոթ մեքենայի հրկիզում, կամ նման դաժան ծեծը հնարավոր չի պարզել»: Այս գործը իրավապաշտպանի համար կարող է ստուգող թեսթ լինել, թե ինչպես է աշխատում ոստիկանությունը։

Իրավապաշտպանը չբացառեց նաև, որ նման որոշումը կայացվել է իշխանամետ որևէ մեկի կողմից, և եթե այդպես էլ լինի, ապա պատվիրատուն պատասխանատվություն այս դեպքում էլ չի կրի:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Անպատժելիության մթնոլորտ. այսպես երկրում տիրող իրավիճակը բնորոշեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ Նա հիշեցնում է Սուրիկ Խաչատրյանի մարզպետ նշանակվելը, ինչով իշխանությունները ցույց տվեցին, որ իրենք անում են՝ ինչ ուզում են:
Հաջորդը Նախախորհրդարանի անդամների հետ տեղի ունեցած միջադեպն է. «Հիմա էլ սա՝ ազատամարտիկներին ծեծելը: Ես սա համարում եմ պետական ահաբեկչություն՝ քո իսկ ժողովրդի նկատմամբ, և թող Վլադիմիր Գասպարյանը ինձ ապացուցի, թե վեց-յոթ մեքենայի հրկիզում, կամ նման դաժան ծեծը հնարավոր չի պարզել»: Այս գործը իրավապաշտպանի համար կարող է ստուգող թեսթ լինել, թե ինչպես է աշխատում ոստիկանությունը։
Իրավապաշտպանը չբացառեց նաև, որ նման որոշումը կայացվել է իշխանամետ որևէ մեկի կողմից, և եթե այդպես էլ լինի, ապա պատվիրատուն պատասխանատվություն այս դեպքում էլ չի կրի:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին