▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իրենք քառակուսի գլուխ են․ ո՞վ գիտի՝ ինչ դուրս կտան»․ Սամվել Կարապետյան

«Փաշինյանը շարունակում է նաև ձեզ անվանել պատերազմի եռագլուխ կուսակցություն»,- դիմելով «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին՝ ասաց լրագրողը։ «Իրենք էլ քառակուսի գլուխ են, իրենց գլուխները նորմալ չեն՝ քառակուսի ձև ունեն, դրա համար թե որտեղից ինչ դուրս կտան՝ ո՞վ գիտի»,- պատասխանեց Կարապետյան

***

«Ասում են՝ Կարապետյանը Պուտինին բերել է Հայաստանի վրա․ ձեր գնահատականը»,- դիմելով «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարպետյանին՝ ասաց լրագրողը։ «Այո, բանտի խցից զանգեցի Պուտինին, ասացի` անպայման տես Հայաստանի վրա ինչ ես անում»,- կատակեց Կարապետյանը։ Հարցին, թե Ռուսաստանի հայտարարությունը ճնշում համարո՞ւմ եք, Կարապետյանը պատասխանեց․ «Ոչ միայն Ռուսաստանի, այլ բոլոր երկրների ցանկացած հայտարարություն համարում եմ ճնշում և ոչ ճիշտ Հայաստանի համար»:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին