Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը Ինստագրամի իր էջում տեսանյութ է ներկայացրել, որտեղ իր կինը՝ դերասանուհի Լիզա Մորյակը նրան հարցնում է ՝ «Իսկ դու ավելի շատ ի՞նձ ես սիրում, թե՞ Հայաստանը»։
Նշենք, որ Լիզան էլ սոցիալական հարթակի իր էջում հայտնել է, որ ամուսնացել է ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի հետ։ Դերասանուհին Stories բաժնում տեսանյութ է հրապարակել ԶԱԳՍ տանող ճանապարհից։
Սարիկը նույնպես տեսանյութ է տարածել ու խոստովանել է, որ ինքն ու Լիզա Մորյակը որոշել են ոչ ոքի չհրավիրել. «Գնում ենք ամուսնանալու։ Ոչ ոքի չենք կանչել։ Հարազատներին նույնպես։ Բոլորը վրդովված էին։ Ես ուղղակի չէի ուզում տեսնել, թե ինչպես են հարազատներս լացում ու փչացնում իրավիճակը։ Կատակում եմ, իհարկե: Պարզապես որոշեցի ոչ մեկին չզանգել, Լիզան նույնպես»,- գրել է ռեժիսորը:
Հիշեցնենք, որ Լիզա Մորյակը եւ Սարիկ Անդրեասյանը մի քանի տարի միասին են։ 2022 թվականի հոկտեմբերին նրանք հայտնել են, որ ծնողներ են դառնալու։ Մինչ Լիզա Մորյակի հետ հարաբերությունները Սարիկ Անդրեասյանն ամուսնացած է եղել Ալենա Տիմչենկոյի հետ: