Քաղաքագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Իսկ դուք ի՞նչ կնետեիք ձեր տունը ձեզնից խլողի ու թշնամուն հանձնողի վրա։ Քաշաթաղի շրջանի Քարեգահ գյուղի բնակիչ, բազմազավակ տիկին Նարինեն նախընտրել է անձրևանոց նետել, քանզի Ավետարանում ասված է. «Ահա ձեզ իշխանություն տվի կոխելու օձերի, կարիճների և թշնամու ամբողջ զորության վրա։ Եվ ձեզ բոլորովին չեն վնասելու» (Ղուկաս 10.19)»։
Հավելենք նաև, որ Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ասել է, որ կապ է հաստատել հանրային պաշտպանի հետ. գործն իրենց ուշադրության կենտրոնում է։ Նրա փոխանցմամբ` կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Վերջինս այժմ ազատության մեջ է։
Դիտեք նաև՝


