▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսկ հիմա` մավրը արեց իր գործը, լակմուսի դեր կատարեց, կարող է գնալ...

Բոլոր կուսակցությունները, որոնք չգիտես ինչու ձեռք-ձեռքի տված հրաժարվեցին մասնակցել նախագահական ընտրություններին, <<հիմա քամակները ճղելով>> ամեն ինչ անում են րաֆֆիական <<բարեւին>> միանալու համար, արդեն ոչ թե բարեւում են, այլ սկսել են ողջունել…
<<Վիձիծե լի>> նախագահական ընտրությունները պետք է կեղծվեին, դրա համար չմասնակցեցին, իսկ հիմա ոչինչ, արդեն կարելի է: Արդեն քաղաքացիների մի մասը, որն արդարացի դժգոհ էր որոշ ապաշնորհ <<իշխանիկներից>>,ընտրությունների ընթացքում իր վերաբերմունքը արտահայտեց ու այդ ալիքի վրա բարձրացրեց Րաֆֆիի <<Ժառանգությանը>>, Զարուհի Դը Փոստանջյանին եւ մյուսներին…
Դե ինչ, իսկ հիմա?...
Իսկ հիմա, մավրը արեց իր գործը, լակմուսի դեր կատարեց, կարող է գնալ…Սխալ հասկացաք, ես ուզում էի ասել` ուր ուզում է…
Ես չեմ կարծում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը միամիտ է, չեմ էլ կարծում երկու, երեք, չորս կուսակցություններ ընդհանուր լեզու կգտնեն, բացառվում է…Գրեթե բացառվում է, որովհետեւ նրանցից յուրաքանչյուրը ունի իր հեռահար նպատակները, հաշվարկները, ծրագրերը, դրանք իրականացնելու մոտեցումները եւ իհարկե կուսակցական ամբիցիաները:
Այնպես որ այդ կուսակցությունները Րաֆֆի Հովհաննիսյանին ցույց են տալու մատերի համապատասխան կոմբինացիան:
Դե քաղաքացիների մեծ մասը, չեմ նշում ժողովուրդ, որովհետեւ ժողովուրդը շատ լայն հասկացություն է, արդեն հոգնել է բարեւ-պաչիկներից, տաֆտալոգիայից, պարզունակ զգացմունքային ելույթներից, երկրապահ-հեղափոխական ակտիվիստ-ոստիկան աընդհատ կրկնվող միջադեպերից, Օբամային, Պուտինին, Օլանդին, մյուսներին հաթաթա տալուց…
Այո’, պարզապես հոգնել է:
Իսկ իշխանությունները?

Իշխանությունները արդեն ժամանակն է, որ գնան ռադիկալ քայլերի: Ժամանակն է, որ այն մարդիկ, որոնք տզրուկի դեր են կատարել տարիներ շարունակ վարկաբեկել պետական կառույցներին եւ իշխող կուսակցությանը գնան համապատասխան վայրեր…
Բարի ճանապարհ մաղթենք նրանց…
Իսկ օրինավոր մարդիկ, օրինապահ չինովնիկները, գործարարները, մտավորականները, մենք` բոլորս, լծվենք գործի, յուրաքանչյուրս մեր տեղում, մեր ակտիվությամբ, մեր պետական, քաղաքացիական, սրտացավ մտածողությամբ սկսենք աշխատել, սկսենք վերակառուցել, սկսենք վերակառուցվել, սկսենք բարձրացնել քաղաքացիների կենսամակարդակը, զարգացնել տնտեսությունը:
Մեզ էլ հաջողություն այդ բարդ եւ դժվար գործում…

 

Ռոբերտ Մելքոնյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին