▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսկ կլինի՞ էս կոնֆետը ես չուտեմ, տանեմ Արփիին․ Փաշինյանը՝ կոնֆետ հյուրասիրած թոշակառուին

Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր  շրջել է  Նոր Նորքի շենքերից մեկում, հյուրընկալվել բնակիչներին ու նրանցից հետաքրքրվել, թե արդյոք իրենց կյանքում զգացել են իր կողմից ներկայացված «100 փաստեր»-ը։

Բնակարաններից մեկում միայնակ ապրող թոշակառու կինը պատմել է, որ ամիսը 40  հազար թոշակ է ստանում, և այդ գումարը ծախսելու համար ամսվա օրերի մեջ է բաժանում։  Կինը կոնֆետ է հյուրասիրել վարչապետին ու նրան ուղեկցող անձանց։

«Բայց էս կոնֆետի մեկ կիլոգրամն  ամենաքիչը 1.200 դրամ արժե»,-կատակել է վարչապետն, ինչին թոշակառու կինն արձագանքել է, որ իր աղջկա սկսեսուրն է իր համար Ռուսաստանից ուղարկել։ 

«Իսկ կլինի՞ այս կոնֆետը ես չուտեմ, տանեմ Արփիին»,-ասել է Նիկոլ Փաշինյանն ու շարունակել ջերմ զրույցը թոշակառուի հետ։ 

Մանրամասն՝ տեսանյութում

Դիտեք նաև՝

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին