▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իսկ լրագրողներն ուզու՞մ են, որ ես վերադառնամ». Ռոբերտ Քոչարյան

Աբովյանում եկեղեցու օծման արարողությանը մասնակցող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է հարցազրույցից, այլ ինքն է հարց ուղղել լրագրողներին.«Իսկ լրագրողներն ուզու՞մ են, որ ես վերադառնամ»:

ԳԱԼԱtv.am-ն է գրում այս մասին ու նշում, որ ի տարբերություն Սերժ Սարգսյանի, միջոցառմանը Ռոբերտ Քոչարյանը ներկայացել է ընտանիքի անդամների հետ:

Նաև նշվում է, թե հատկանշական է, որ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը  եկեղեցու օծման արարողությանը  կանգնած չէին իրար կողքի: Ռոբերտ Քոչարյանի կողքին կանգնած էր Բելառուսի նախագահ  Ալեքսանդր Լուկաշենկոն, ապա՝ Սերժ Սարգսյանը:

Տեսանյութն` Առաջին լրատվականի:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին