▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսկ մեր ասֆալտային գործերը ո՞նց են ընթանում. Նիկոլ Փաշինյանը՝ Սուրեն Պապիկյանին

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 31-ի նիտում որոշում կայացրեց սուբենցիոն ծրագրերի համար Արարատի, Արմավիրի, Լոռու, Արագածոտնի և Վայոց ձորի մարզպետարաններին գումար հատկացնել:

Հարցը ներկայացրեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նա նշեց, որ թվով 34 համայնքների 49 ծրարգերի համար ընդհանուր գումարը մրցույթների արդյունքում կազմել է 983 մլն 882 հաար դրամ, որից կառավարության համաֆինանսավորումը կազմում է 489 մլն 350 հազար դրամ:

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց աշխատանքներ տանել եւ լրատվամիջոցներով լուսաբանել կատարած աշխատանքը. «Լուսաբանման արդյունքում պարզ կլինի, թե որքանով է դա պրոպագանդա, որքանով՝ իրական աշխատանք»:

Վարչապետը նաեւ հետաքրքրվեց. «Իսկ մեր ասֆալտային գործերը ո՞նց են, պարոն Պապիկյան»:

Սուրեն Պապիկյանը զեկուցեց, որ նախանշում են նոյեմբերի 15-ին ավարտել խոստացած 330 կիլոմետրի աշխատանքները և զեկուցել։ Պապիկյանի խոսքով՝ հասցնելու են, հավանաբար, մի բան էլ ավելի։

Մանրամասն՝ տեսանյութում

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին