▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսկ մեր գործիչները՝ մուրացկանի պես, Կրեմլի պատերի տակ իրար են հրմշտում

Մի առիթով Հայաստանում Լեհաստանի դեսպանը համեմատել էր իր երկիրը Հայաստանի հետ՝ նշելով, որ ԽՍՀՄ փլուզման տարներին մեր հնարավորությունները գրեթե հավասար էին: Դիվանագետը ճիշտ էր՝ չնայած Հայաստանի ու Լեհաստանի տարածքների, բնակչության ու այլ տարբերություններին: Բայց 25 տարի անց, մենք մնացել ենք նույն հետամնաց, անցումային փուլում գտվող երկիրը: Կրեմլի ազդեցությունը Հայաստանում հիմա ավելի մեծ է, քան՝ 1988-90թթ-ին, երբ մեր ցանկությունների ու կամքի կենտրոնը դարձել էր Ազատության հրապարակը: Լեհաստանն անցած 25 տարիներին դարձավ եվրոպական ընտանիքի լիարժեք անդամ՝ իր քաղաքական մշակույթով ու տնտեսական մոդելով: Լեհսատանն Եվրամիության միակ երկիրն էր, որ տնտեսությունը, ճգնաժամի տարիներին, խուսափեց ռեցեսիայից՝ արձանագրելով 2%-ի աճ: Պատահական չէ, որ լեհ գործիչներն ունեն եվրոպական ճանաչում ու հեղինակություն, ու այս երկրի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկը հիմա զբաղեցնում է Եվրոպայի խորհրդի նախագահի պաշտոնը: Իսկ մեր գործիչները՝ մուրացկանի պես, Կրեմլի պատերի տակ իրար են հրմշտում:

 

Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին