▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսկ նրանք տրվել են «Եվրատեսիլ»-ի փայլփլուն հմայքին և Հրապարակի տոնածառին

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանը հետևողականորեն փորձում է իրականացնել Ղարաբաղի հայաթափման դժնի ծրագիրը, որ կարողանա վերջնականապես բռնազավթել հայկական տարածքները։ Ղարաբաղն անկլավի վերածելու քաղաքականությունը հստակ է՝ Հայաստանի հետ կապի բացակայությունը Ղարաբաղի վերջնական հանձնումը կարող է գուժել։ Ղարաբաղը պաշարված է ա՛յդ նպատակն իրականացնելու համար։

Ի՞նչ ենք մենք հակադարձում այս ամենին՝ գետնատարած «խաղաղության օրակարգ», մեռելածին «խաղաղության պայմանագիր», ռուս «խաղաղապահների» դավադրությանը հանձնած Լաչինի միջանցք, «թուրք» բառը հաճոյախոսության վերածելու տարակուսելի հորդոր, որ փորձում են իրականացնել Պիղատոսի պես Ղարաբաղից ձեռքերը լվացած ՀՀ իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Ինքնախաբեությամբ տարված՝ նրանք տրվել են Երևանի քաղաքապետի վաղածին ընտրարշավին, «Եվրոտեսիլ»-ի փայլփլուն հմայքին և Հանրապետության հրապարակի տոնածառին։

Ղարաբաղի ազատագրումը փոշիացրած իշխանությունը չգիտի էլ, թե ի՞նչ անի՝ մոլորվելով սեփական վախի ու անիմաստ համառության սարդոստայնում։

Ադրբեջանը Լաչինով էլ չի բավարարվելու, նա մինչև Երևան է հասնելու, քանի դեռ մենք Երևանում նստած ողբում ենք և կամ էլ սպասում ենք, թե Ռուսաստանը պիտի գա Ղարաբաղը փրկի։ Ա՛յն Ռուսաստանը, որ Ղարաբաղի հանձման գլխավոր շահառուներից է։ Լաչինի միջանցքը, ասենք, փակել են ադրբեջանցի «բնապահապանները», մենք, ի՞նչ է, նման «բնապահպաններ» չունե՞նք, որ բացենք Լաչինի ճանապարհը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին