Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թվային դարաշրջանի և բարձր տեխնոլոգիաների մեր ժամանակներում Հայաստանում Team Telecom Armenia-ն՝ նախկին Beeline Armеnia-ն անգամ նորմալ ինտերնետ կապով չի կարողանում ապահովել իր հաճախորդներին. դանդաղ, ցածրորակ ինտերնետ կապը, պարբերական խափանումներն արդեն անտանելի են դառնում։ Եվ այս խափանումների և պարբերական վատորակ կապի պատճառով սույն ընկերությունը, բացի հաճախորդների ներողամտությունը հայցելուց, այլ բան չի անում․ ո՛չ կապն է բարելավում, ո՛չ էլ անգամ գոնե խորհրդանշական փոխհատուցում չի տալիս հաճախորդներին ծառայությունների դադարեցման ընթացքի համար։ |
«Team Telecom Armenia»-ի ձեռքը կրակն ենք ընկել. Նարինե Մկրտչյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet