▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Օձունում եղբորը հայհոյելու համար «հաշիվ մաքրելու» է կանչել համագյուղացուն ու դանակահարել.. . .

Մանրամասներ նոր ՊԾ ստեղծման և Ոստիկանության կրթահամալիրում միասնական ընդունելություն-մրցույթի մասին

Ադրբեջանը կիրառել է իր սպառազինությունում եղած գրեթե ողջ զինանոցը. Արծրուն Հովհաննիսյան

Եթե պատերազմ սկսեն, ապա այն կարճ է տևելու, ու ավարտվելու է իրենց խայտառակ պարտությամբ

ՊՆ խոսնակը՝ վիրավորների մասին

Հայտնի է Գագիկ Ծառուկյանի կրկնակի թեստի պատասխանը

Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

Ահազանգ է ստացվել, որ Երևանի Կապույտ մզկիթում պայթուցիկ սարք է տեղադրված․ ԱԻՆ

Մահացել է ևս 11 անձ, վարակվածների թիվն աճել է 515-ով` հասնելով 33105-ի

Տավուշի հատվածի պաշտպանության ժամանակ զոհվածները հետմահու կպարգևատրվեն

Ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը հրաժարվեց 5-րդ ալիքով հարցազրույցից

Գիշերը հայկական ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու հարվածային ԱԹՍ

Ապօրինի որդեգրումների քրգործով շղթան հասնում է մինչև Հովիկ Աբրահամյանի խորհրդականներից մեկին

Անցած գիշեր, Երևանում

Մինչ այժմ դա անել ոչ մեկին չէր հաջողվել․  Լապշինը՝ խոցված ադրբեջանական թանկարժեք ԱԹՍ-ի մասին

Սուրեն Պապիկյանը կադրեր է ներկայացրել սահմանապահ Բերքաբեր տանող ճանապարհից

«Оса» զենիթահրթիռային համակարգը այսօր խոցել է գերժամանակակից «Elbit Hermes 900» ԱՍԹ-ն

Արծրուն Հովհաննիսյանը՝ վիրավոր զինծառայողների մասին

Ադրբեջանը թիրախավորում է ոչ միայն հայ, այլև ադրբեջանցի խաղաղ բնակչությանը

Թշնամու խոցված ԱԹՍ-ների թիվը հասնում է 10-ի. Արծրուն Հովհաննիսյան

Սահմանում լարվածությունը նվազել է. Արծրուն Հովհաննիսյան

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին. Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցն Իջևանից

Այս պատմությունն այսօր, 3 տարի անց, բացահայտում եմ, որ զգոն լինենք. Արմեն Աշոտյան

ՀՀ ԶՈւ-երը հերթական անգամ ապացուցում են, որ մեզ հետ չի կարելի խոսել ուժի դիրքերից. Փաշինյան

Հայաստանի պետական շահերի դեմ նպատակաուղղված սադրանք․ «Լիդիան Արմենիան»-ի հայտարարությունը

Զարգացնելով, կրկնապատկելով այն, ինչ կա դեպի հյուսիս, ստեղծել նաև նոր շուկաներ դեպի հարավ

Ցավում եմ... Համազգեստս էլ միշտ պատրաստ պահարանումս դրած ա. Աշոտ Փաշինյան

«Մոնթե Մելքոնյան կիբեռ բանակ»-ը ներկայացրել է Ադրբեջանի ռազմածովային ուժերի գաղտնի տվյալները

Փաշինյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպանին

Իրականացվել են կասեցումներ «Առինջ մոլում»

Հայ հաքերները կոտրել են Ադրբեջանի մոտ երկու հազար տնային տնտեսությունների եւ օֆիսների WiFi սարքերը

Հիմա խոսքերն ավելորդ են, հիմա կենաց ու մահու պայքար է. Միքայել Մինասյան

ԱԻՆ-ը տեսանյութ է ներկայացրել Գյումրիի երեկվա բնական աղետից

Տեսանյութ, թե ինչպե՞ս է հայկական կողմը խոցում ադրբեջանական «Elbit Hermes 900» ԱԹՍ-ն

Հայկական կողմը ևս երկու զոհ ունի. Պաշտպանության նախարարություն

«Անջատել են ապրիլյան պատերազմում զոհված զինվորի ընտանիքի գազը»

Անհրաժեշտ է հասանելի լինել յուրաքանչյուր բնակչին, եթե պետք է՝ օգնել պարենի ձեռքբերման հարցով. Ցոլակյան

Լկտի սուտ է, ոչ մի ռազմավարական օբյեկտ չի խոցվել․ Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանական կողմը սեփական բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով՝ դարձնելով թիրախ

Ադրբեջանցիները խուճապահար փախչում են բնակավայրերից

Ովքեր են հակառակորդի կրակոցից զոհված հայ զինծառայողները

Գիշերային պատժիչ գործողություններ. ՊՆ-ն նոր տեսանյութ է հրապարակել

Խոցվել է Ադրբեջանի ԶՈՒ կրակի կառավարման համակարգ հանդիսացող ԱԹՍ

Հայկական կողմը 2 զոհ ունի

Մայորներ, ենթասպաներ. Ադրբեջանը պաշտոնապես հայտնել է ևս 5 զոհի մասին

Գեներալ-մայոր Փոլադ Հաշիմով, գնդապետ Իլգար Միրզաև․ Ադրբեջանի ՊՆ-ն հաստատում է նրանց սպանվելու լուրը

Ադրբեջանցիներն ուղարկել են գլխատված Քյարամի նկարը, «մաղթում» են տանջանքներ ու մահ. Նազենի Հովհաննիսյան

Սպանվել է Ադրբեջանի 3-րդ կորպուսի շտաբի պետ գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը

Դեսպան Ժոնաթան Լաքոթը Երևանի հիվանդանոցների բուժաշխատողներին բաժանել է ֆրանսիական ուտեստներ

Հայրենադարձները կարող են առանց մաքսային վճարների ներմուծել անձնական օգտագործման ապրանքները. ՊԵԿ

Իսկ թե պարոն Ջանջուղազյանն ինչու՞ արտերկրում թողարկած քարտ ունի, էդ առանձին հարց ա․․․Նիկոլ Փաշինյանը կատակեց

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 11-ի նիստում հավանություն տվեց 2019 թվականի մայիսի 26-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Նախագիծը կներկայացվի ՍԴ՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով:

Հարցը ներկայացրեց ԱԳ փոխնախարար Արտակ Ապիտոնյանը՝ նշելով, որ այս համաձայնագիրը կնքելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի Չինաստան այցի ժամանակ:

Փոխնախարարը նշեց, որ կողմերը շահագրգիռ են տարբեր ոլորտներում համագործակցութունը շարունակ խորացնելու հարցում, այդ թվում՝ միջանձնային շփումների և զբոսաշրջության խթանման միջոցով: Նա նաեւ հավելեց, որ Չինաստանում ամենայն հավանականությամբ, առաջիկա մեկ ամսում համաձայնագիրը կվավերացվի:

 

 

 

Չինաստանի հետ «Սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագրի վավերացմամբ ակնկալվում է Կողմերի միջև առևտրային, գործարար, զբոսաշրջային փոխանակումների առավել ակտիվացում:

Ըստ այդմ, ՉԺՀ քաղաքացիները ՀՀ մուտքի վիզա կարող են ստանալ նաև ՀՀ պետական սահմանի անցման կետերում: Միաժամանակ, 2018թ. հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում Չինաստանից Հայաստան են այցելել 8.430 քաղաքացիների, իսկ մեկնել՝ 8.450: Այսինքն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների համար ՀՀ մուտքի վիզաների ռեժիմի դյուրացման պայմաններում ներհոսքի ավելացում չի նկատվել:

 

 

 

Համաձայնագրով ՀՀ վավեր սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները և Չինաստանի վավեր սովորական անձնագրեր կրող Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիները մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածք մուտք գործելիս, դուրս գալիս կամ տարանցիկ երթևեկելիս ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից իրենց մուտք գործելու օրվանից մինչև իննսուն օր ժամկետով՝ ցանկացած 180 օր ժամանակահատվածի ընթացքում:

Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիները ովքեր մտադիր են մուտք գործելու և գտնվելու մյուս Կողմի պետության տարածքում իննսուն օրը գերազանցող ժամկետով՝ ցանկացած 180 օր ժամանակահատվածի ընթացքում, կամ աշխատելու, սովորելու, բնակվելու, զբաղվելու լրագրությամբ կամ այլ գործունեությամբ, պետք է դիմեն նախապես մուտքի արտոնագիր ստանալու համար:

Հարցի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տուրիզմի ոլորտում շատ պոզիտիվ տեղաշարժեր ունենք։ Այս առիթով հընթացս քննարկում տեղի ունեցավ։

Մանրամասն՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին