▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսկ Տոնոյանը Փաշինյանին ասե՞լ է, որ ОСА-АК-ն արտադրվել է 1975-1980-ականներին. Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետին են ներկայացրել ՀՀ զինված ուժերը համալրած «ОСА-АК» զենիթահրթիռային համալիրները: Իսկ Դավիթ Տոնոյանը Նիկոլ Փաշինյանին ասե՞լ է, որ ОСА-АК (նույն ինքը 9К33М2) արտադրվել է 1975-ից 1980 թվականներին:

2016 թվականին Նիկոլ Փաշինյանը սիրում էր հետաքրքրվել զենքերի արտադրության տարեթվերով: Հուսամ՝ հիմա էլ է դա անում:

«ОСА-АК» զենիթահրթիռային համալիրները, նույնիսկ Սերժ Սարգսյանի ասած, 1980-ականների զենք չեն, քանի որ 1980-ականներին դրանց փոխարինեցին ավելի արդիական՝ «ОСА-АКМ»-ները»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին