Լրագրող Արմեն Դուլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իսկի մեր իշխանություններից երբեք այսքան լավատեսական կանխատեսում չէինք լսել...
«Եթե իրավական խութեր մնան, դրանք կարող են թույլ տալ Հայաստանին ապագայում վերակենդանացնել իր տարածքային պահանջները, երբ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը փոխվի իրենց օգտին»,- ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը...
Աստված ձենը լսի...»։
***
Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը «Ազատության» տարածաշրջանային թղթակից Ջոշ Կուչերային տված հարցազրույցում կրկնել է իր ղեկավարի հայտարարությունը, ըստ որի՝ ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնար է՝ առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության. «Տարածված կարծիք կա, թե կարևոր է հնարավորինս շուտ ավարտել խաղաղ բանակցությունները և պայմանագրի նախագիծը ստորագրել նոյեմբերին՝ COP29-ի շրջանակներում։ Բայց մենք կարծում ենք, որ դա իմաստ չի ունենա՝ առանց անդրադառնալու Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին, որոնք ամրագրված են Հայաստանի Սահմանադրության մեջ։ Ավելին, եթե իրավական խութեր մնան, դրանք կարող են թույլ տալ Հայաստանին ապագայում վերակենդանացնել իր տարածքային պահանջները, երբ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը փոխվի իրենց օգտին»,- ասել է նա: Հուլիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկնել էր, որ երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն, իսկ ավելի վաղ՝ հունիսին հանձնարարել մինչև 2026-ի ավարտը նոր Սահմանադրության նախագիծ մշակել: |