▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսպանական ակումբներից մեկը հետաքրքրված է Էդուարդ Սպերցյանի ծառայություններով

«РБ Спорт»-ի տեղեկություններով՝ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ամռանը կարող է տեղափոխվել Իսպանիա։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստով հետաքրքրված է «Ժիրոնա»-ն:

Նախկինում լրատվամիջոցները հայտնում էին ֆուտբոլիստի նկատմամբ «Յուվենտուսի» և եվրոպական այլ թիմերի հետաքրքրության մասին։

Ըստ աղբյուրի՝ իսպանական ակումբն ակտիվորեն հետևում է Սպերցյանի ելույթներին։

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 19 խաղում Էդուարդ Սպերցյանը խփել է 8 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։

23-ամյա հայ կիսապաշտպանը «Կրասնոդար»-ի սան է։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին