▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանական գրչակները փորձում են ալիբի սարքել իշխանության համար

 

Իշխանական գրչակները փորձում են ալիբի սարքել իշխանության համար
Վերջին շրջանում դեպքերը առավել քան ագրեսիվ են քաղաքական դաշտում։ Խոսքը վերաբերվում է ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների նկատմամբ բռնության դեպքերին։ Ինչ խոսք, տուժողից առավել հստակ, ոչ ոք չի կարող իմանալ, թե ում ձեռքի գործն է կամ ում հրահանգով է կատարվել այդ ոտնձգությունները։ Բայց արի ու տես, որ ժողովրդական խոսքի համաձայն՝ "գողն առաջինն է ասում գող, որ իրեն չկասկածեն" ասացվածքի համաձայն, իշխանական գրչակների մոտ նկատվում է ինքնապաշտպանական ռեակցիա։ Ինչո՞ւ․․․հարգելիներս, այն որ այդ ծեծուջարդը կապվում է հենց իշխանականների հայտարարությունների հետ, այն որ ամեն բան առավել քան ակնհայտ է, բազմիցս մամուլում արդեն շրջանառվել է և իշխանական գրչակները այլ տարբերակ չունենալով արդարացնելու իրենց գործոնը դեպքերի հետ կապված, սկսել են ալիբի սարքել իշխանականների համար, ասելով իբր թե Եռյակի գործնեույթունը ոչ մի վտանգ չի ներկայացնում իշխանությունների համար, դրա համար սա իշխանականների ձեռքի գործը չի կարող լինել։ Համաձայնեք մի քիչ անհեռատես և անիրական մոտեցում է հարցին անգամ անլուրջ, քանի որ թեկուզ և մամուլին հետևելիս կարելի է հասկանալ, որ իշխանություններին լավ էլ անհանգստացնում է Եռյակի գործունեությունը, լավ էլ մտատանջությունների մեջ են այդ հանգամանքի հետ կապված, դրա համար էլ ամեն կերպ փորձում են ցեխ շպրտել Եռյակի ուղղությամբ։ Այս բոլորից զատ, սա ևս մեկ ապացույց է, որ ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում է, որ նման անպատժելիության մթնոլորտ է ձևավորվել, այն որ կարող են ծեծել պատգամավորի, ազատամարտիկի և այդ գործը մինև օրս օդում կախված մնա։ Ես չեմ կարծում, որ եթե ցանկություն լիներ, այդ գործը բացահայտելը ուղղակի ժամեր, օրերի հարց է, բայց դե եթե նման բան տեղի չի ունենում, ուրեմ կան դրդապատճառներ հենց իրենց շահերից բխող՝ քաղաքական դաշտում վախի մթնոլորտ ձևավորելու համար։ 

Վերջին շրջանում դեպքերը առավել քան ագրեսիվ են քաղաքական դաշտում։ Խոսքը վերաբերվում է ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների նկատմամբ բռնության դեպքերին։ Ինչ խոսք, տուժողից առավել հստակ, ոչ ոք չի կարող իմանալ, թե ում ձեռքի գործն է կամ ում հրահանգով է կատարվել այդ ոտնձգությունները։ Բայց արի ու տես, որ ժողովրդական խոսքի համաձայն՝ "գողն առաջինն է ասում գող, որ իրեն չկասկածեն" ասացվածքի համաձայն, իշխանական գրչակների մոտ նկատվում է ինքնապաշտպանական ռեակցիա։ Ինչո՞ւ․․․հարգելիներս, այն որ այդ ծեծուջարդը կապվում է հենց իշխանականների հայտարարությունների հետ, այն որ ամեն բան առավել քան ակնհայտ է, բազմիցս մամուլում արդեն շրջանառվել է և իշխանական գրչակները այլ տարբերակ չունենալով արդարացնելու իրենց գործոնը դեպքերի հետ կապված, սկսել են ալիբի սարքել իշխանականների համար, ասելով իբր թե Եռյակի գործնեույթունը ոչ մի վտանգ չի ներկայացնում իշխանությունների համար, դրա համար սա իշխանականների ձեռքի գործը չի կարող լինել։

Համաձայնեք մի քիչ անհեռատես և անիրական մոտեցում է հարցին անգամ անլուրջ, քանի որ թեկուզ և մամուլին հետևելիս կարելի է հասկանալ, որ իշխանություններին լավ էլ անհանգստացնում է Եռյակի գործունեությունը, լավ էլ մտատանջությունների մեջ են այդ հանգամանքի հետ կապված, դրա համար էլ ամեն կերպ փորձում են ցեխ շպրտել Եռյակի ուղղությամբ։ Այս բոլորից զատ, սա ևս մեկ ապացույց է, որ ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում է, որ նման անպատժելիության մթնոլորտ է ձևավորվել, այն որ կարող են ծեծել պատգամավորի, ազատամարտիկի և այդ գործը մինև օրս օդում կախված մնա։

Ես չեմ կարծում, որ եթե ցանկություն լիներ, այդ գործը բացահայտելը ուղղակի ժամեր, օրերի հարց է, բայց դե եթե նման բան տեղի չի ունենում, ուրեմ կան դրդապատճառներ հենց իրենց շահերից բխող՝ քաղաքական դաշտում վախի մթնոլորտ ձևավորելու համար։ 

Աշոտ Դիլանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին