azatutyun.am-ի տեսանյութում ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ՀՀԿ-ի հետ բանակցությունները պետք է ընթանան Նիկոլ Փաշինյանի օրակարգով: «Իշխանությունը ժամանակ է շահում, որը կաշխատի և իրենց, և ժողովրդի դեմ»,- ասաց նա:
Զոհրաբյանը նշեց, որ ինքը և իր մի շարք գործընկերներ «Դեմ» են քվեարկել Սերժ Սարգսյանի թեկնածությանը: «Ես քվեարկել եմ խղճով, իսկ իմ գործընկերներին վատ բան ասելն ու քննադատելը բարոյական չեմ համարում»,- ասաց նա: