▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իվետա Տոնոյանը՝ ԲՀԿ-ի ու Նիկոլ Փաշինյանի միջև հնարավոր ղազագրի մասին

Այսօր՝ ապրիլի 28-ին, լրագրողների հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը պատասխանել է հարցին, թե կա արդյո՞ք թղթով պայմանավորվածություն, գուցե ԲՀԿ-ն ղազագի՞ր է ստորագրել Նիկոլ Փաշինյանի հետ:

«Երբեք որևէ հանգամանքում ղազագրի մասին խոսք լինել չի կարող»,- հայտարարել է պատգամավորը։

Իսկ ինչ վերաբերում է տեսակետին, որ հենց ԲՀԿ-ն է տապալել 17+-ի ձևաչափը, Տոնոյանը նշել է, որ ԲՀԿ-ն մինչև վերջին օրը մասնակից է եղել հավաքներին, ակցիաներին, հանդիպումներին, մշտապես հայտարարել են, որ բողոքի ակցիաներն ու նախընտրական նախապատրաստական աշխատանքները մեկը մյուսին չեն խանգարում:

Իվետա Տոնոյանը վստահեցրել է նաև, որ կուսակցությունում կոալիցիա կազմելու հարցը չի քննարկվում, քանի որ իրենք գնում են հաղթելու համար:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին