Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
BBC-ի եվրատեսիլյան ալբոմը թերթելուց մոտս հարց առաջացավ. ում հետախուզությունն ա լավ աշխատել՝ մերոնցը, թե ադրբեջանականը: Իվետան ու Ադրբեջանի մասնակիցը լրիվ նույն իմիջով են բեմի վրա: Հագուստի նմանությունն ու աղջիկների սանրվածքը ոնց որ նույն հավաքածուն ներկայացնող տարբեր մոդելների ցուցադրությունից լինի: Լավ ա գոնե էդ ադրբեջանցի աղջիկը չի որոշել Ղարաբաղի դրոշ <անցկացնի> կանաչ սենյակ...., թե չէ էլի մտածելու էինք, ով ա Խաչատուրովի բիլիարդանոցում ժուչոկ տեղադրել: ))))
Բոլոր դեպքերում Իվետայի առաջ խնդիր ա դրված գրավել ոչ թե Բաքուն, այլ աշխարհը: Դրա համար կան բոլոր նախադրյալները՝ երրորդ անգամ: (Ականջդ կանչի` Գոռ Սուջյան եւ Արամ MP 3):