▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ուսումնական հաստատությունների ուղեցույցի որոշ կանոններ լրամշակվել են

Թուրքիայի կողմից ՀՀ-ի շրջափակումը ոտնահարում է միջազգային համաձայնագրերը. ԱԳ նախարար

Վանաձորի կենտրոնում խանութ է պայթեցվել

Թորոսյանը «վիձիտե լի» անձնական հակակրանք ունի «Նորք» ինֆեկցիոնի տնօրենի հանդեպ

Ամերիաբանկի հաճախորդների համար նոր հնարավորություն հետևելու SWIFT միջազգային փոխանցումների. . .

Սա ես նշել եմ իմ կարևոր առաջնահերթություններից մեկը․․․Արարատ Միրզոյան

Կբարձրացնեմ Գևորգ Պետրոսյանին Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովից հեռացնելու հարցը

ԱՄՆ-ում կալանավորվել է Վլադիմիր Գասպարյանի փեսան

Բացահայտվել է կոռուպցիոն բնույթի հանցագործության հերթական դեպքը

Հռոմի պապի ընտրությունների պես պետք է անել. Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահի ընտրության մասին

«Տեղեկություններ են հայտնվել, որ Թուրքիան զինյալներից կազմված 50 հոգանոց խումբ է ուղարկել. . .

Ի՞նչ է քննարկվել «Հին Երևան» ծրագիրը համակարգող աշխատանքային խմբի նիստում

Նիկոլ Փաշինյանը կպարգևատրի «Նորք» ինֆեկցիոնի ներկայացուցիչներին. խոսնակ

ՀՊՏՀ-ում դադարեցվում է ուսումնական գործընթացը. հայտարարություն

Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագրին դիմելու վերջնաժամկետը երկարացվել է

Խաժակյանը Խաժակյան չէր լինի, եթե չփորձեր պարզ փաստերը խեղաթյուրել. Մարությանի խոսնակ

Լևոն Քոչարյանը շնորհավորել է քրոջ՝ Գայանեի ծննդյան օրն ու արխիվային լուսանկարներ հրապարակել

Արմեն Սարգսյանը շրջել է Չինաստանի նորակառույց դեսպանատանը

ՀՀԿ տատիկը Փաշինյանի մասին բանաստեղծություն է գրել

Ջղաձգված կանայք հերթական «խալաստոյ» արշավն են սկսել իմ դեմ․ Նաիրա Զոհրաբյան

Դու իմ կյանքը վերածել ես սիրո ու երջանկության ճամփորդության. Նունե Եսայանի շնորհավորանքն Ավո Խալաթյանին

Կոմերցիոն կահույք՝ արտադրված Հայաստանում

Դերասանուհի Ադրիանա Գալստյանը «Կյանքի խոսք» աղանդի հետևորդ է

Սամվել Ալեքսանյանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին

Կոչ ենք անում սթափվել...Ամուլսարի հանքի համայնքների բնակիչների բաց նամակն՝ ԱԺ պատգամավորներին

Քաղաքապետին սպասարկող մեքենան շուրջ 6 ամիս վազք չի կատարել` ունենալով հրամանագրված վարորդ․ Դավիթ Խաժակյան

«Մանկան տուն» ՊՈԱԿ-ի 3 աշխատակցուհի կալանավորվել է անչափահաս սաներին ծեծելու և անարգելու համար

Սպասեք 3-4 ժամ. Հրայր Թովմասյան 

Եթե ասում էի իրանահայ եմ, ասում էին՝ հա, պարսիկ ես․ Արմեն Փիրի Մասիհի

Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով նիստը չկայացավ

Կկալանավորվի՞ Գագիկ Ծառուկյանը. ՈՒՂԻՂ

Դերասանուհի Տաթև Սարգսյանը դատի է տվել Դիանա Տոռեսին

Քաղաքապետին սպասարկող մեքենան շուրջ 6 ամիս վազք չի կատարել` ունենալով հրամանագրված վարորդ․ Դավիթ Խաժակյան

Մահացել է ևս 4 անձ, վարակվածների թիվն աճել է 210-ով` հասնելով 47877-ի

ՀՀ ավիացիոն իշխանությունների անգործության պատճառով «Աէրոֆլոտ»-ն առաջարկում է գիշատիչ գներ

Երկրաշարժ Հայաստանում. զգացվել է Շիրակի մարզում

Բալասանյանը Հայաստանում է. փորձում է ցնցել, ոտքի հանել ընդդիմությունը

Մրցանակաբաշխությանը Մանե Թանդիլյանի՝ բեմում հայտնվելն անակնկալի է բերել բոլորին

«Տո՛, դու ո՞վ ես, ա՛յ տղա. առաջին պատվավոր հյուրդ Կարաբինան էր». Գևորգ Պետրոսյանը՝ նախարարին

Մեր բժշկագիտական թիմի ներուժն ու ներդրումը պետք է չանտեսվեր. «Նորք» ԻԿՀ-ից բաց նամակ ՀՀ. . .

Ադրբեջանում գտնվող Գուրգեն Ալավերդյանը կապ է հաստատել ընտանիքի անդամների հետ

Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. խաչքարը ուղղելու ժամանակ այն ընկել է 52-ամյա տղամարդու վրա. նա մահացել է

Կան բերման ենթարկվածներ ու ձերբակալվածներ․ ոստիկանությունը՝ Գնդեվազում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին

Արսեն Թորոսյանի նոր հրամանը՝ համաճարակային գոտի մուտք գործող եւ դուրս եկող անձանց նկատմամբ. . .

Պարելը նորմալ երևույթ է․․. Աշոտ Փաշինյան

Հանրահավաքի որոշումը հարմարեցվել է դատարանում կալանքի հարցի քննարկմանը. Ալեն Սիմոնյանի. . .

Ոստիկանությունը վարորդական վկայականի հետ կապված հայտարարություն է տարածել

Մանկատան աշխատակիցները փայտով, ձեռքերով խփել են անչափահասներին, քաշել մազերը․ ոստիկանության բացահայտումը

«Շրջանառության մեջ է դրվել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու թեզը»

Կծափահարեմ այն ուժին, որն իշխանափոխություն կանի առանց ՀՀԿ-ի. Աշոտյան

ժամանակն է, որ կյանքի կոչենք այն խոստումները, որոնք տվել ենք գոնե վերջին երկու տարում

Լիազորությունները կասեցված ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը գրել է. 

«Երկու տարի առաջ այս օրը նշանակվեցի ՊՎԾ ղեկավար, ու մի քանի գործընկերների հետ միասին սկսեցինք հիմնադրել պետության համար շատ կարևոր մի ինստիտուտ, որը նոր Հայաստանում ստանձնեց նախևառաջ նախկինների ապօրինությունների վերհանման, պետական ինստիտուտների ֆինանսական միջոցների վերահսկման, արդյունավետության բարձրացման ու կոռուպցիոն երևույթների կանխարգելման պատասխանատվությունը։

Ասեմ, որ պետական նոր կառույց հիմնելը, իրավական ողջ պրոցեսը կարգավորելը, զրոյից կադրեր հավաքելը բավականին բարդ գործընթաց է, ու չնայած բոլոր դժվարությունների՝ դա արել ենք հաճույքով ու մեծ պատասխանատվությամբ։ Վստահաբար կարող եմ ասել, որ ՊՎԾ-ն կայացած կառույց է։

Իհարկե իմ դեմ կարված գործը կազմակերպած դավադրություն է, որն անցավ զավեշտի բոլոր սահմանները, իհարկե ապօրինի կերպով ուղիղ մի տարի ինձ հեռու պահեցին իմ պարտականություններից, ու այսօր էլ դատական պրոցեսների վերջը չի երևում, բայց միևնույն է, ոչ մի վայրկյան, ոչ մի առիթով չեմ փոշմանել, որ մի փոքր լումա եմ ունեցել Հայաստանը թալանողներին Հայաստանի ճակատագիրը խեղելուց հեռացնելու գործում։

Ինչքան էլ, որ գոհ չեմ մի շարք հարցերից, բայց միևնույն է, հնին վերադարձ չի լինելու. ժամանակն է, որ օր առաջ ազատվենք խոչընդոտող օրենքներից, նորմատիվ-իրավական ակտերից ու կյանքի կոչենք այն խոստումները, որոնք տվել ենք գոնե վերջին երկու տարում։

Սիրելի հայրենակիցներ, պայքարի ընկերներ ու համախոհներ, կառավարող ուժին հաշվետու պահելը, փոփոխությունների ընթացքից դժգոհելը կամ նոր պահանջներ ներկայացնելը յուրաքանչյուրիդ իրավունքն ու պարտականությունն է, բայց խնդրում եմ, որևէ կերպ չտրվեք Հայաստանի հնարավորությունները տարիներ շարունակ մսխողների քարոզներին ու ստերին։ Նրանք նախ պետք է պատասխան տան իրենց արածների համար։

Իսկ ես, ինչպես ասել եմ, մեկ անգամ ևս կրկնում եմ, որ ոչ մի շինծու քրեական գործ, ոչ մի խոչընդոտ ինձ հետ չի պահելու Հայաստանի (Արցախը ներառյալ) հզորացման ու զարգացման համար պայքարից, իսկ վերջին շրջանի պասիվությունս անտարբերություն չի, պարզապես գիտակցում եմ լռությանս կարևորությունը։

Պինդ ու առողջ եղեք։

Սիրում եմ բոլորիդ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին