Ժամանակն է որ մեր դպրոցները դադարեն ուղղակի դպրոց լինելուց:
Երեխան 6 տարեկանից հաճախում է դպրոց, մինչև 18 տարեկանը նրան սովորեցնում են ամեն ինչ բացի Հայրենանվիրությունից, եթե Հայոց պատմության և ՆԶՊ ի կծկտուր տեղեկությունները չհաշվենք:
Նախ պատմության և զինվորական պատրաստության ուսուցիչը պետք է լինի բարձր Հայրենասիրության մակարդակի վրա:
Երկրորդ դպրոցում պարտադիր պիտի ավելացվեն <<Հայ ռազմի պատմություն>>, <<Ռազմահայենասիրական երգ ու պար>>, և այլ նմանատիպ դասաժամեր:
Եվ ամենակարևորը, դպրոցներում աշակերտների հոգեբանության վրա պիտի աշխատեն պատերազմի բովով անցած բանիմաց անձինք:
Մեր երկրի վիճակը պահանջում է, որ երեխան 10 տարեկանից շփվի զենքի հետ, իսկ արդեն 15 տարեկանում և տղաները և աղջիկները հիանալի տիրապետեն առաջին անհրաժեշտության զենքերին` ինքնաձիգ, ատրճանակ, նռնակ, դանակ և այլն:
Բանակ զորակոչվելուց առաջ երիտասարդը պիտի հասկանա ,թե ուր է գնում ինքը, ինքնահաստատվելու", թե" ծառայելու:
Թող ոչ մեկի համար զարմանալի չլինի իմ միտքը, Հայ ազատագրական պայքարի ողջ ընթացքում մանկահասակ երեխանները միշտ եղել են իրենց հայրերի մարտակն ուղղու ընկերը: