ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ վերջին օրերին երեք օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ:
«Ժամերի փոփոխության վերաբերյալ, որը հնարավորություն կտա անցում կատարել ամառային ժամի և օգտագործելով բնական լույսը՝ խնայել հոսանք և ոչ միայն:
Օտարերկրացիների վերաբերյալ, որը թույլ կտա ֆուտբոլային ակումբներին լեգիոներներ գնել հայկական ֆուտբոլի համար, զարգացնել ֆուտբոլը:
Եվ վերջինը, եղևնիների վաճառքի վերաբերյալ, որը կնվազեցնի այն սպանդը, որը տիրում է Ամանորի օրերին, երբ 7 օրվա համար 10 ծառ են ներմուծում դրսից, մնացած հազարները՝ Հայաստանում հատում և հետո թափում այդ ծառերը: Բնական եղևնին Ամանորին տանը կարող է լինել միայն ծաղկամանի մեջ, որ հետո հնարավոր լինի այն տեղափոխել և տնկել:
Այս երեքը մեծ օրենսդրական փաթեթի մի մասն են, շարունակությունը՝ հաջորդիվ»: