ՀՀ առեւտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի մեջ ժամկետանց վարկերի կշիռը նախորդ տարվա ընթացքում նվազել է եւ կազմել ռեկորդային ցածր՝ 0.85%։ Ֆեյսբուքյան իր էջում այդ մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս դինամիկան վկայում է Հայաստանի բանկային համակարգի կայունության ամրապնդման եւ մեր հայրենակիցների վճարունակության մակարդակի բարձրացման մասին»,- նշել է վարչապետը։


