▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժամկետով, ամիսով, օրով, ռեզուլտատով, պատասխանատուով...

Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքը: Պետական կառավարման մարմինների ղեկավարները վարչապետին զեկուցել են իրենց ոլորտներում իրականացված միջոցառումների, ինչպես նաև ծրագրով նախատեսված որոշ կետերի չկատարման կամ թերի կատարման պատճառների, այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերի և վերջնական կատարման ժամկետի վերաբերյալ: Կառավարության ղեկավարն անդրադարձել է պետական կառավարման մարմիններին տրված հանձնարարականների կատարման ժամկետներին և կատարողականների որակին՝ հանձնարարելով պահպանել աշխատանքային կարգապահությունը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին