▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ջան, Լյուբա, ջան»․ Ուսպենսկայան Ադրբեջանում հայերեն երգ է երգել․․․

Ադրբեջանցի օգտատերերը Լյուբով Ուսպենսկայայի մասնակցությամբ տեսանյութի տակ ջղային մեկնաբանություններ են գրում երգչուհու հասցեին ու կոչ են անում նրան իրենց երկիր չթողնել։


Տեսանյութը, որում ռուս երգչուհին խոստովանել է, որ Ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ պահին Ադրբեջանում հայկական երգ է երգել, համացանցում բուռն արձագանք է առաջացրել ու ադրբեջանցի օգտատերերի կողմից քննադատության արժանացել։


«Համերգից հետո ադրբեջանցիներն ինձ ռեստորան տարան։ Մենք խմեցինք, ու ինձ խնդրեցին երգել։
Ես այնքան հարբած էի, որ չէի հասկանում` ուր եմ։ Սկսեցի հայերեն երգել «Անդրանիկ, Սերոբ…»։ Ադրբեջանցի երաժիշտները մի քանի րոպե նվագակցում էին, հետո վեր կեցան ու գնացին», – պատել է երգչուհին։


Դրանից հետո նա դաշնամուրի մոտ է նստել ու հայերենով Հայաստանի հանդեպ սիրո մասին երգ երգել, իսկ կադրից դուրս ձայնը կրկնում է. «Ջան, Լյուբա, ջան»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին