▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ճանաչեք․ թրքալրագրողն ու նիկոլադատավորը»․ Լուսինե Հարոյան

Հասարակական, քաղաքական գործիչ Լուսինե Հարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լուսանկարում նիկոլադատավոր մանվել շահվերդյանն է, և Առաջին թուրքական ալիքի կարկառուն թրքալրագրող Տաթև Խաչատրյանը:
Ինչու՞ եմ հիշել սրանց ողորմելի գոյության մասին, ու՞մ են պետք սրանք:
Որովհետև ուզում եմ, որ բոլորը դեմքով ճանաչեն:
Լրագրող կոչվածը երեկ խայտառակ սուտ և այլանդակ ռեպորտաժ էր պատրաստել, որտեղ արցախցու բարբառով «վնաման»-ոտնաման բառը ներկայացրել էր որպես վերցնել:
Իմիջայլոց, եթե սրա двойник-ը չկա թուրքական ալիքում, ես այս թուրքին տեսել եմ նաև որպես նիկոլ ճիվաղի հիմնական հարցազրուցավար:
Իսկ դատավոր կոչվածը երեկ այդ այլանդակության հիման վրա Նարեկ Թևոսյանին, որ կորցրել է ամեն ինչ, ունի 3 երեխա, և մի քանի ընտանիքով մի կերպ ապրում են փոքր տան մեջ, 1 ամսով կալանավորելու որոշում է կայացրել՝ փաստացի երեխաներին սովի մատնելով:
Իմիջայլոց, սա նույն դատավորն է, որ վարում էր նաև ճիվաղի աշոտի «առևանգման» գործը և կալանավորելու որոշում կայացրեց զոհված տղայի մոր համար:
ՃԱՆԱՉԵՔ ԴԵՄՔՈՎ»։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն էլ այս առիթով գրում է․ 

Հ1֊ի կեղծարար լրագրող Տաթևն է

Նիկոլին ծառայող և Հ1֊ում ծվարած Տաթև անունով այս կեղծարարի ստորագույն նյութը` 1 ամսով կալանավորված Արցախի Վանք գյուղի բնակիչ Նարեկ Թևոսյանի վերաբերյալ` հակալրագրության և մարդուն լրագրողի կողմից վարկաբեկելու գագաթնակետն է...

Սրա ռեպորտաժում Նարեկի արցախյան բարբառով այն զրույցը, որտեղ 3 երեխաների հայր և անտուն մնացած Նարեկը բողոքում է, թե եթե նախկինում ինքը կարող էր 40 հազար դրամով ոտնաման գնել, իսկ հիմա 2200 դրամանոց կոշիկ է գնում, այս Հ1֊ական կնիգը նենգափոխել էր և ներկայացրել այնպես, թե իբր խոսքը գնում է գումարի դիմաց Բագրատ Սրբազանի հանրահավաքներին գնալու մասին...

Տաթև', այ' ախչի, եթե ռեպորտաժումդ ներկայացվածն իրականություն էր, ապա ինչու՞ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի խայտառակ բացահայտումից հետո ռեպորտաժ կոչված տխմարությունդ հեռացրեցիր...

Եթե հեռացրել է Հ1֊ն այդ այլանդակությում)ն, ապա լրագրող Տաթևը պետք է ներողություն խնդրի Նարեկից իրեն զրպարտելու համար, բայց մինչև հիմա լռում է...

Դե իսկ Նարեկին 1ամսով կալանավորած դատավորի մասին էլ չասեմ...Նիկոլը յուրահատուկ ձևով ատորացնում և նսեմացնում է դատական համակարգը...

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին