▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճանապարհային ոստիկանները պետք է լինեն չափազանց բարեկիրթ ու կոռեկտ. Օսիպյան

Հուլիսի 31-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի հետ։ Ոստիկանության պետն անդրադարձավ ծառայության որակն ավելի բարձրացնելու խնդիրներին՝ ընդգծելով, որ ճանապարհային ոստիկանները քաղաքացիների հետ շփումներում պետք է լինեն չափազանց բարեկիրթ ու կոռեկտ՝ բացառելով կոռուպցիոն ցանկացած դրսևորում։
Վալերիյ Օսիպյանը հավաստիացրեց, որ բարեխիղճ ու սրտացավ ծառայողներն ըստ արժանավույն կգնահատվեն ոստիկանության ղեկավարության կողմից, իսկ ճանապարհային ոստիկանի և, առհասարակ, ոստիկանի պատիվն ու արժանապատվությունն իրենց գործողություններով արատավորող ծառայողները համակարգում տեղ չունեն։ Անդրադառնալով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման խնդիրներին՝ Վալերիյ Օսիպյանը հանձնարարեց ներողամտություն չցուցաբերել այն վարորդների նկատմամբ, որոնք կոպիտ կերպով խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները, բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ՝ վտանգելով նրանց կյանքն ու առողջությունը։
Խորհրդակցության ընթացքում ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի բարձրաձայնած խնդիրները ևս դարձան քննարկման առարկա։ Ոստիկանության պետը դրանց արագ և արդյունավետ լուծման համար կոնկրետ ցուցումներ և հանձնարարականներ տվեց։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին