▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժաննա Ֆրիսկեն այլևս չի օգտվում հաշմանդամի սայլակից

Ռուսական ճանաչված երգչուհի Ժաննա Ֆրիսկեն, ով ԱՄՆ-ում բուժվում է գլխուղեղի քաղցկեղի դեմ, նանոպատվաստումից հետո ավելի լավ է զգում:

Ներկայում Ժաննայի հետ ԱՄՆ-ում են երգչուհու մայրը՝ Օլգա Վլադիմիրովնան, Դմիտրի Շեպելյովն ու ընկերուհին՝ Օլգա Օրլովան:Արդեն մեկ ամիս է՝ Պլատոնը մոր հետ ապրում է Լոս Անջելեսում:

«Թոռնիկս շատ էր կարոտում Ժաննային, Մոսկվայում նայում էր նրա լուսանկարներին, շոյում դրանք: Պլատոնը մեծանում է ոչ թե օրեցօր, այլ ժամ առ ժամ: Արդեն 4 ատամ ունի, կծում է: Անցել ենք նանոպատվաստանյութի, որի մասին իմացանք մեր ազդեցիկ ընկերներից: Նրանք էլ մեզ Լոս Անջելեսում տուն տրամադրեցին: Երբ հրաժարվեցինք հաբերից, Ժաննայի վիճակը թեթեւացավ: Այտուցումն անցնում է, Ժաննան 6 կգ կորցրել է, հիմա առաջին քայլերն է անում, իհարկե՝ Դիմայի օգնությամբ: Վերջին շրջանում պատմությամբ է տարվել. ֆիլմեր եւ գրքեր է ներբեռնել համացանցից, աշխատում է իր վրա: Աղջիկս թարմ ազնվամորի է ուզում՝ շաքարավազով, պաշտում է այդ: Բայց դեռեւս չի կարելի»,- պատմել է երգչուհու հայրը՝ Վլադիմիր Ֆրիսկեն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին