▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջավադյանի ֆոկուսը տարեվերջին բանկերին գցեց դեպրեսիայի մեջ

Ով է տեսել, որ կիրակի` ոչ աշխատանքային օրով, բանկից զանգեն ու քաղաքացուն աննախադեպ 16% տոկոսադրույքով դրամային ավանդ առաջարկեն ներդնել? Բանկի անունը դիտավորյալ չեմ նշի, որովհետև վստահ եմ, որ այդ վիճակում այսօր բանկերի մեծամասնությունն են: Սա ժամանակավոր վիճակը հանդարտեցնող, բայց կործանարար ջավադյանական ֆոկուսի հետևանքների սկիզբն է: Դոլարը սկսում է թանկանալ, ավելի ճիշտ մոտենում է իրական արժեքին, որը խնամքով օրեր շարունակ կոծկվում էր ԿԲ-ի կողմից: Որպես կանոն դեկտեմբերի վերջին դոլարի փոխարժեքը տրամաբանորեն պետք է նվազեր, բայց արդեն անգամ այդ տրամաբանությունը ի չիք դարձավ: Օրեր առաջ, հորդորում էի իրավիճակը վերահսկողներին նոր տեքստ գրել, որովհետև շատ շուտով ստիպված են լինելու հերքել անգամ սեփական մտքերը: Տիգրանի, իհարկե մեր հաշվին,կառուցած բանկային կայսրությունը ճաք տվեց: Թարսի պես, գոնե հիմա դրամի արժեզրկումը հնարավոր չի լինի կապել Ռուսաստանի, ռուբլու ու նավթի գների հետ: Մնում է միայն աշխարհաքաղաքական գլոբալ գործընթացներ տերմինը, որը ճպցնելով սեփական ճառերի մեջ`մեր վայ տնտեսագետները փորձում են քողարկել սեփական անճարությունը: Չէ եղբայր, ինձ ոչ ձեր 16 ոչ էլ 26%-ով ավանդե պետք չի: Շնորհակալ եմ իհարկե, որ մտածում եք իմ բարեկեցության մասին ու կիրակի օրով ափալ-թափալ զանգել եք ու ինձ երկու օր ժամանակ տվել)))) Զանգեք փետրվարի մեկին, երբ դրամը արդեն ևս 15-20 տոկոս արժեզրկված կլինի, ու միասին կխնդաք այսօրվա ձեր փոստի վրա:

Գարիկ Պետրոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին