▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջեն Փսակիին հարց են ուղղել Հայաստանի վրա պատժամիջոցների ազդեցության մասին

 

Ռուսաստանում տնտեսական իրավիճակը, որն ազդում է հարեւան երկրների վրա, պայմանավորված է ոչ միայն պատժամիջոցներով: Այս մասին, դեկտեմբերի 17-ին, բրիֆինգի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Փսակին՝ պատասխանելով Հայաստանի մասին հարցին:
«Ամերիկայի ձայն»-ի ներկայացուցչի հարցին, թե ինչ է անում ԱՄՆ-ն՝ օգնելու այն փորք պետություններին, որոնց վրա ազդում են Ռուսաստանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցները, ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին պատասխանել է. «Հարկավոր է նայել Ռուսաստանի տնտեսական քաղաքականությանը: Ռուսաստանի ներկա դրությունը բացառապես միայն պատժամիջոցներով չի առնչվում: Այն շատ ավելի բարդ է, ինչի պատճառն են, օրինակ, նավթի գների անկումը, տնտեսական ոչ ճիշտ կառավարումը, բիզնեսի զարգացման եւ նորարարությունների պակասը: Սրանք գործոններ են, որոնք ազդում են»:
Փսակին հավելել է, որ ցանկացած երկիր պետք է հաշվի առնի, թե Ռուսաստանի որոշումներն ու վարած քաղաքականությունն ինչքանով են իրենց վերաբերվում:

Ռուսաստանում տնտեսական իրավիճակը, որն ազդում է հարեւան երկրների վրա, պայմանավորված է ոչ միայն պատժամիջոցներով: Այս մասին, դեկտեմբերի 17-ին, բրիֆինգի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Փսակին՝ պատասխանելով Հայաստանի մասին հարցին:
«Ամերիկայի ձայն»-ի ներկայացուցչի հարցին, թե ինչ է անում ԱՄՆ-ն՝ օգնելու այն փորք պետություններին, որոնց վրա ազդում են Ռուսաստանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցները, ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին պատասխանել է. «Հարկավոր է նայել Ռուսաստանի տնտեսական քաղաքականությանը: Ռուսաստանի ներկա դրությունը բացառապես միայն պատժամիջոցներով չի առնչվում: Այն շատ ավելի բարդ է, ինչի պատճառն են, օրինակ, նավթի գների անկումը, տնտեսական ոչ ճիշտ կառավարումը, բիզնեսի զարգացման եւ նորարարությունների պակասը: Սրանք գործոններ ե

ն, որոնք ազդում են»:
Փսակին հավելել է, որ ցանկացած երկիր պետք է հաշվի առնի, թե Ռուսաստանի որոշումներն ու վարած քաղաքականությունն ինչքանով են իրենց վերաբերում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին