▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջհանդամ, թե չեք դառնա ընդդիմադիր․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ քաղաքական առևտրի էջը ՀՀ-ում փակված է.

«Ինձ պաշտոն տուր, թե չէ հեսա ասուլիս կանեմ, ցույց կանեմ, կամ՝ բիզնեսի ոլորտ տուր, թե չէ հարցազրույց կտամ, կասեմ՝ այ ինչ վատ պրոցեսներ են ՀՀ-ում: Երեխուս գործի ընդունի, թե չէ սենց, դրանք նոր Հայաստանում չեն կարող լինել, ինչքան էլ էդ մարդիկ ասուլիս անեն, չորս մասիս բաժանվեն, էդ հարաբերությունը չկա: Էն հարաբերությունները, որ էդ գործիչներն ունեցել են հնի հետ, նոր իշխանության հետ չեն ունենալու: Կամ՝ իմ, ընտանիքիս, գործընկերներիս թալանների կապակցությամբ քրգործեր մի հարուցեք, թե չէ կդառնանք արմատական ընդդիմադիր: Կներեք արտահայտությանս՝ ջանդամ թե չեք դառնա: Անցած տարի դառած ըլնեիք, էս տարի ահագին ժամանակ կլներ: Մանավանդ որ քյաբաբ առ քյաբաբի քաղաքականությունը չի կարա փոխվի որևէ պայմանով»,- հայտարարեց վարչապետը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին