Այսօր Վարդաշեն» ՔԿՀ-ից Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը հանդես են եկել միասնական նամակ-հորդորով՝ ուղղված Կարո Եղնուկյանին:
Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանը արդեն 13 օր է հացադուլ է հայտարարել եւ այսօր կտրուկ վատացել է նրա զգացողությունը:
Նամակում մասնավորապես ասվում է.
«Սիրելի Կարո, հացադուլը քաղբանտարկյալի համար պայքարի ծայրահեղ միջոց է:
Սակայն այս մարդատյաց և հակահայ ռեժիմի համար մարդու կյանքը և առողջությունը ոչ մի արժեք չունեն:
Միևնույն ժամանակ՝ քո հացադուլի շնորհիվ քո և մյուս քաղբանտարկյալների իրավունքների խախտումներն ավելի լայն հանրային ու միջազգային ուշադրության արժանացան:
Հորդորում ենք քեզ բավարարվել այդ արդյունքով ու խնայել առողջությունդ և ուժդ ու եռանդդ օգտագործել պայքարի նպատակին այլ ձևերով ծառայելու ուղղությամբ:
Ժիրայր Սէֆիլյան
Վարուժան Ավետիսյան
19.10.2016թ.
«Վարդաշեն» ՔԿՀ»