▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժիրինովսկին արդեն ինքնաթիռ է վարձում` 2015-ին մեծ խմբով Երևան ժամանելու և Եվրատեսիլը դիտելու համար

РОССИЯ 1 հեռուստաալիքով`«Եվրատեսիլ - 2014-ի» առաջին կիսաեզրափակչից հետո մինչև ուշ գիշեր շարունակված հեռուստատեսային շոուի ժամանակ ներկաները քննարկել են մասնակիցների շանսերը:

Ռուսաստանի Լիբերալ Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին կարծիք  է հայտնել, որ հաղթանակի ամենամեծ շանսն ունի Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ը, քանզի  վստահ է, աշխարհասփյուռ հայությունը համախմբվելու է և ակտիվ քվեարկության միջոցով այնպես է անելու, որ հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հաղթանակը լինելու է Հայաստանինն ու եկող տարի երգի համաեվրոպական մրցույթն անցկացվելու է Երևանում:

Ժիրինովսկին նաև խոստացել է, որ մեծ ինքնաթիռ է վարձելու և РОССИЯ 1-ի ստուդիայում այսօրվա քննարկման բոլոր մասնակիցների հետ եկող տարի այցելելու է Երևան` ոգևորելու հայերին:

Հիշեցնենք, որ РОССИЯ 1 հեռուստաալիքով`«Եվրատեսիլ - 2014-ի» առաջին կիսաեզրափակչի հեռարձակման ժամանակ` Հայաստանի ներկայացուցիչ  Արամ MP3-ի Not Alone-ի կատարումից հետո հաղորդավարը չի կարողացել թաքցնել հիացմունքն ու խոստովանել է, որ «Արարատ, հուպ տուր»-ն է հիշում, իսկ նրա գործընկերուհին էլ Արամին նմանացրել է Գրիգորի Լեպսին:

Ավելացնենք, որ հեռուստադիտողների և ժյուրիի քվեարկության արդյունքում` Հայաստանն ու Արամ MP3-ը`Եվրատեսիլ-2014-ի եզրափակիչում են. Վճռորոշ օրը` մայիսի 10-ն է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին