▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ժնև-2»-ը տապալվեց. արյունահեղությունը կարող է նոր թափ հավաքել


Սիրիական հակամարտության կարգավորման «Ժնև-2» միջազգային համաժողովն, ըստ էության, տապալվեց։

Սիրիական քաղաքացիական արյունալի պատերազմի ընդհատման բանաձևեր չգտնվեցին, ավելին՝ խորհրդաժողովի օրերին բախումները Սիրիայում շարունակվեցին՝ խլելով 1900 մարդու կյանք։
Սիրիայի իշխանության ու ընդդիմության պատվիրակությունները դեռևս չեն կարողանում պայմանավորվել առանցքային հարցերի շուրջ՝ մարտական գործողությունների դադարեցում, անցումային կառավարության ձևավորում և հումանիտար օգնության մատակարարման նպատակով միջանցքների կազմակերպում: 

Նախնական պայմանավորվածություն կա, որ բանակցությունները շարունակվելու են տաս օրից, սակայն բացակայում է դրանց արդյունավետության երաշխիքը։

Մասնավորապես՝ անցումային կառավարությունում գործող նախագահ Բաշար Ասադի մասնակցության հարցում՝ կողմերն ունեն սկզբունքային տարաձայնություններ։

Գուցե բանակցություններում որոշակի առաջընթաց արձանագրվի, եթե ԱՄՆ–ն ու Ռուսաստանն օգտագործեն իրենց ազդեցությունը հակամարտող կողմերի վրա։

Սուրեն Սուրանյանց

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին