▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

3 վարորդ կեսգիշերն անց մրցավազք են կազմակերպել Երևանում

Ընտրություններից հետո Արցախը միասնականության օրինակ է ցույց տալիս. Արմեն Սարգսյան

Միասին մեզ հաջողվելու է մեր հայրենիքի զարգացման ուղղությամբ առաջընթաց ապահովել.Արցախի նախագահ

Իշխանության գալու օրվանից զբաղված են քաղաքացիներից ավել գումար գանձելու ճանապարհներ գտնելու գործով

Դուք մի ամիս չեք կարող կուսակրոն մնալ, մենք ողջ կյանքներս ենք կուսակրոն. Միքայել սրբազանը՝ ԿԳՄՍ նախարարին

Վիրուսն ի՞նչ անի, ախր, մարդը մարդ չի, զզվում եմ...Սոնա Շահգելդյան

Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվ. թիվ 2 գիշերօթիկ հաստատության 10 երեխաների և 5 աշխատակիցների. . .

Գյուղացիական տնտեսություններին տրամադրվել է մոտ 14.000 վարկ

Բանտն առողջության համար լավագույն տեղը չէ. Ռոբերտ Քոչարյանի անկեղծ զրույցը

«Բիլայն»-ի աշխատակիցները դեմ են, որ ընկերությունը վաճառվի Եսայան եղբայրներին

114 դպրոցի տնօրենը դատի է տվել ԿԳՄՍ նախարարությանը

Ձևի համա՞ր ես դրել դիմակը. Տեսուչը՝ վարորդին

Շան վրա գարեջուր լցնելու համար ամուսինները վիճաբանել են երիտասարդների հետ. տեղի է ունեցել ծեծկռտուք

Հիմնանորոգվում է Արմավիրի կենտրոնական փողոցը. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Հայաստանը և Արցախը պետք է զերծ լինեն կոռուպցիայից, արտոնյալ խավի առկայությունը պետք է բացառել. Փաշինյան

Ինչպե՞ս ենք ապրելու, եթե էլի երկարաձգեն արտակարգ դրությունը, կմեկնեմ Հայաստանից. Սարգիս Գրիգորյան

Ալիևները հարկ եղած դեպքում պետք է ստանան Հայոց բանակի համարժեք պատասխանը և զինադադար մուրան.. . .

Ինձ ցույց տվեցիր՝ ինչպես պետք է սիրել Հայաստանը, մեր փոքրիկ Մոնթեան կմեծանա քո գործը հիշելով. Ռևազյան

Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք մնացած հազարավոր մարդկանցից

IQOS-ն ընդունելի է հանրային առողջության բարելավման տեսանկյունից․ Ամերիկյան FDA

Ամեն գիշեր աղոթում եմ… Մարիամ Փաշինյանի գրառումը

Ֆինանսական ընկերության տնօրենը ձեռքերով հարվածել է քաղաքացուն, ապա ատրճանակով կրակել է ձախ աչքին

Փաշինյանին փոխանցեք, որ մեր առողջապահության չեղած նախարարությունն իրեն սխալ տեղեկություն է. . .

28-ամյա երիտասարդը՝ դժգոհ լինելով որդու բուժումից, գլխով հարվածել է բժշկի քթին

Կորոնավիրուսից մահացած 11 անձանցից ամենաերիտասարդը 51-ամյա կին է, ամենատարեցը՝ 93-ամյա տղամարդ

Կորոնավիրուսով վարակման 557 և մահվան 11 նոր դեպք

Ինձ հետ կապվեցին մասսոններ ու ասին, որ եթե ուզում ես դառնալ վարչապետ, գլխիդ մեջ պետք է չիպ տեղադրենք

Մահացել է Կարեն Վարդանյանը

Դիմակ չէ, դնչկալ է․․․

Բոլոր ռեստորաններն էլ կարող են աշխատել. արգելվում են կենդանի կատարումները, պարերն ու սերտ. . .

Փաշինյանը պաշտոնանկ չի անի Թորոսյանին

Դիմակ դնելու կանոնների խախտման բազմաթիվ օրինակներից մի քանիսը. Հայկ Մանասյան

Երևանի քաղաքապետը «ընդհատակից» է գործում

Երբ կատարածդ աշխատանքից հաճույք ես ստանում․․․Սիփան Փաշինյանը տեսանյութ է ներկայացրել

Ցավ եմ ապրում դրսում ապրող իմ հայրենակիցների համար, որ ակամա դարձան իշխանության կեղտոտ հնարքի սպառողը

Դիրքորոշումս հրապարակավ ազատ արտահայտելու համար ինձ տեղեկացրին, թե այսպես ենք քո հանդեպ. . .

Ողբերգական դեպք Երևանում․ Վահագնի թաղամասում վրաերթի ենթարկված 3-ամյա տղան մահացել է

Վայոց ձորի նախկին մարզպետը նշանակվել է ՔՊ աշխատակազմի ղեկավար

Հնարավոր է` արտակարգ դրությունից անմիջապես հետո էլ հարսանիքները, կնունքները չթույլատրվեն

ԱԺ պատգամավոր Հակոբ Սիմիդյանը ՝ ՀՖՖ նախագահի խորհրդական

«Կաթողիկոսի և այլ հոգևորականների հայտարարությունները թող մնան իրենց խղճին». Արայիկ Հարությունյան

Ինչո՞ւ էին ոստիկանները բերման ենթարկում երիտասարդ աղջկան. Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել

Դիլիջանում հարբած հաճախորդը բռունցքով խփել է մատուցողուհու գլխին

Ոստիկանները Հյուսիսային պողոտայում բերման են ենթարկել երիտասարդ աղջկա

ԱՄԷ դեսպանը դրվատանքով է խոսել Աննա Հակոբյանի գլխավորությամբ իրականացվող բարեգործական ծրագրերի մասին

Մի քիչ մտածեք, թե Արմեն Բրիտանացին ինչո՞ւ ոչինչ չի ստորագրում. Արփինե Հովհաննիսյան

Պաշտպանը ռեստորանային ոլորտի հետ կապված գրություններ է հասեցագրել Պարետատուն

Միասին․․․Փաշինյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել

6 մլրդ դրամի 114 սուբվենցիոն ծրագիր՝ Գեղարքունիքի մարզում

Արմեն Սարգսյանն անդրադարձել է գույքահարկին վերաբերող օրենքին

ՃՈ ծառայություն՝ արտակարգ դրության ընթացքում

 

Հայաստանում նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով մարտի 16-ին հայտարարվեց արտակարգ դրություն։ Ոստիկանությունը նույն պահից սկսած` անցավ արտակարգ ծառայության։

 Ներկայացնենք այս օրերին ճանապարհային ոստիկանության արտակարգ ծառայության որոշ մանրամասներ ու թվային տվյալներ։

Եվ այսպես, մարտի 16-ից սկսած՝ Ճանապարհային ոստիկանությունը ոստիկանության զորքերի, պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցների և տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետ ապահովում է Պարետի որոշումների կատարումը։ Ճանապարհային ոստիկանները հայտնաբերում էին ավտոբուսներում կամ միկրոավտոբուսներում թույլատրելիից շատ ուղևորներ փոխադրող վարորդների։

Ուղևորները իջեցվում էին և կազմվում էր վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Արտակարգ դրության ընթացքում միջմարզային հատվածներում և մարզեր-մայրաքաղաք ավտոճանապարհներին տեղադրվեցին հսկիչ-անցագրային կետեր։ Ճանապարհային ոստիկանության առաջին և երկրորդ սպայական գումարտակների բոլոր ծառայողները հսկիչ կետերում իրականացնում էին ուժեղացված ծառայություն։ Մինչ օրս ճանապարհային ոստիկանները իրականացնում են Հայաստան ժամանող քաղաքացիների ու պացիենտների ուղեկցում` իրենց մեկուսացման կամ ինքնամեկուսացման վայրեր ու հիվանդանոցներ։ Ուղեկցվում են նաև հանրապետություն մտնող և դուրս եկող բեռները։

Արտակարգ դրության հայտարարման պահից մինչ օրս իրականացվել է մոտ 5000 ուղեկցում։ Նշված ծառայությանը զուգահեռ՝ ճանապարհային ոստիկանները պատվախնդրորեն իրականացրին նաև իրենց անմիջական պարտականությունը՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը։ Միայն արտակարգ դրության ընթացքում՝ մարտի 16-ից մայիսի 25-ը, հայտնաբերվել են բազմաթիվ օրինախախտ վարորդներ և նրանց նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ շուրջ 19100 արձանագրություն։ Արտակարգ դրության ընթացքում համավարակի հնարավոր տարածումը կանխելու համար մարտի 24-ից դադարեցվեց ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների աշխատանքը։ Ստորաբաժանումները նախնական գրանցումով որոշ գործառույթներ վերսկսեցին ապրիլի 27-ից։ Պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները՝ մայիսի 18-ից հաշվառման-քննական բոլոր ստորաբաժանումներն ամբողջ ծավալով սկսեցին քաղաքացիներին մատուցել ծառայություններ։ Ապրիլի 27-ից մինչև մայիսի 25-ը հանրապետության բոլոր հաշվառման-քննական ստորաբաժանումները քաղաքացիներին տրամադրել կամ փոխանակել են վարորդական 4763 վկայական և իրականացրել մեքենաների հաշվառման ու անվանափոխության 7321 գործարք։ Նախնական գրանցումն իրականացվում էր e-request.am կայքին կամ ճանապարհային ոստիկանության պաշտոնական info@roadpolice.am էլեկտրոնային փոստին ուղարկվող դիմումների միջոցով։ Արտակարգ դրության ընթացքում՝ մինչև մայիսի 25-ը, ճանապարհային ոստիկանության քարտուղարությունը ստացել է շուրջ 117.000 դիմում ու գրություն։ Գերծանրաբեռնված ծառայություն է իրականացնում նաև ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը։ Մարտի 16-ից մինչև մայիսի 25-ը կենտրոնը ստացել է 40512 ահազանգ։ Նույն ժամանակահատվածում բազմաթիվ ուժեղացված ծառայություններ է իրականացրել ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժինը։ Ուժեղացված ծառայություններին ներգրավվել են առաջին և երկրորդ սպայական գումարտակների և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները։ Ճանապարհային ոստիկանությունը այսօր էլ շարունակում է իրականացնել արտակարգ ծառայություն և մյուս գերատեսչությունների ու ոստիկանության բոլոր ստորաբաժանումների հետ համատեղ պայքար է մղում համավարակի տարածման դեմ։ Այսօր էլ հայտնաբերվում ու պատասխանատվության են ենթարկվում հասարակական տրանսպորտի ու տաքսիների այն վարորդները, որոնք խախտում են կարգը, չեն պահպանում հակահամաճարակային անվտանգության կանոնները և փոխադրում են թույլատրելիից ավելի ուղևորներ։

 Հիշեցնենք, որ արգելվում է հասարակական տրանսպորտ նստել առանց դիմակի ու ձեռնոցների, ավտոբուսներ կամ միկրոավտոբուսներ նստելիս անհրաժեշտ է ախտահանել ձեռքերը։ Պարետի որոշման համաձայն արգելվում է տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցներում ուղևորի` վարորդի կողքին նստելը։ Բացի այդ, տաքսու վարորդներն ու ուղևորները ևս պարտադիր պետք է կրեն դիմակներ և ձեռնոցներ։ Հարգելի՛ քաղաքացիներ, վերստին կոչ ենք անում խստորեն պահպանել անվտանգության կանոնները։ Ոստիկանության ստորաբաժանումներ այցելելիս եղեք դիմակով ու ձեռնոցներով։ Միասին անենք ամեն ինչ՝ համավարակի տարածումը կանխելու համար։ Հիշե՛ք, որ պահպանելով անվտանգության կանոնները՝ մենք կյանքեր ենք փրկում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին